Գաբրիելլա, 4 տարեկան

Երեխայի մոտ հայտնաբերվել է բարձր ռիսկի նեյրոբլաստոմա։ Բուժման նպատակով կազմակերպված հանրային դրամահավաքի արդյունքում հավաքվել է 138,002,535 դրամ: Երեխան վիրահատվել է Բարսելոնայում և այժմ ստանում է անհրաժեշտ բուժում։

Հիվանդանոցների վերազինման ծրագիր

Այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներ հնարավորություն են ստացել անցնել պատշաճ հետազոտություն, իսկ բժիշկները՝ բարձրացնել ցուցաբերվող բուժծառայության որակը։

Բժիշկների վերապատրաստաման ծրագիր

Այս ծրագրի շնորհիվ բժիշկները հնարավորություն են ստանում ծանոթանալ աշխարհում առկա լավագույն նորարական մեթոդներին և այդ կարևոր գիտելիքները ու փորձը ներդնել իրենց աշխատանքում։

Մեր արդյունքները

Իր գործունեության երկու տարիների ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստացել է շուրջ 51 000 նվիրատվություն և տրամադրել  շուրջ 630.000.000 դրամ գումարի աջակցություն։

Հետազոտական ծրագրերի իրականացում

Հիմնադրամն իրականացնում է  հետազոտական աշխատանքներ, մշակում օրենսդրական նախագծեր, որպեսզի պետական մարմինների և գործընկեր հիվանդանոցների հետ համագործակցությամբ հնարավոր լինի բարեփոխել առողջապահական համակարգը, ավելի արդյունավետ դարձնել պետական ծախսերը  և ոլորտում կայուն զարգացում ապահովել։ Աջակցության շրջանակը (հիվանդությունների ցանկ)