Մեր հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս ոլորտային բժիշկների ու բուժաշխատողների կարողությունների զարգացմանը, նրանց՝ ժամանակին համընթաց փորձառության ձեռքբերմանը։ Այդ նպատակով աջակցել ենք ոլորտի 9 բուժաշխատողների մասնակցել կրթական ծրագրերի և վերապատրաստվել աշխարհի լավագույն կլինիկաներում՝ նպաստելով բժշկության մեջ նորարար մեթոդների ներդրմանը և երեխաներին ավելի բարձրորակ բուժծառայության մատուցմանը Հայաստանում։ Բացի այդ, աջակցել ենք նաև բժիշկներին ներկայանալ միջազգային կարևոր գիտաժողովներին և ֆորումներին՝ ներկայացնելով մեր երկիրը և ծանոթանալով աշխարհի լավագույն փորձառությանը և նորություններին: