Հաջողության պատմություններ
Երեխայի մոտ հայտնաբերվել է սուր միելոբլաստային լեյկոզ։ Բուժման նպատակով կազմակերպված հանրային դրամահավաքի միջոցով հավաքվել է 40,033,628 դրամ։ Երեխան վիրահատվել է Սանակտ Պետերբուրգում, ստացել բուժում և վերադարձել Հայաստան։
Երեխայի մոտ հայտնաբերվել է բարձր ռիսկի նեյրոբլաստոմա։ Բուժման նպատակով կազմակերպված հանրային դրամահավաքի արդյունքում հավաքվել է 138,002,535 դրամ: Երեխան վիրահատվել է Բարսելոնայում և այժմ ստանում է անհրաժեշտ բուժում։
Ծրագրի իրականացման արդյունքում ասթմա ունեցող երեխաները կարողանում են լիաթոք շնչել և վայելել իրենց առողջ մանկությունը։
Առողջական ծանր խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ հիմնադրամի աջակցությամբ բուժվելու հնարավորություն են ստացել։
Իմուն թրոմբոցիտոպենիա ունեցող երեխաներն այժմ կարող են կանոնավոր ստանալ իրենց անհրաժեշտ դեղորայքը և խուսափել կյանքի համար վտանգավոր հետևանքներից։
Այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներ հնարավորություն են ստացել անցնել պատշաճ հետազոտություն, իսկ բժիշկները՝ բարձրացնել ցուցաբերվող բուժծառայության որակը։
Այս ծրագրի շնորհիվ բժիշկները հնարավորություն են ստանում ծանոթանալ աշխարհում առկա լավագույն նորարական մեթոդներին և այդ կարևոր գիտելիքները ու փորձը ներդնել իրենց աշխատանքում։