Ով ենք մենք

Հիմնադրամի ստեղծման պատմությունը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը պաշտոնապես գործում է 2021 թվականի հունիսի 1-ից՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու նպատակով։ Հիմնադրամի աջակցությամբ բազմաթիվ երեխաներ անցել են տարբեր հետազոտություններ, ստացել թանկարժեք դեղորայքային և այլ բուժում Հայաստանում, իսկ տեղում նման բուժման բացակայության դեպքում ստացել են անհրաժեշտ բուժումը աշխարհի լավագույն կլինիկաներում:

Մինչև հիմնադրամի պաշտոնական մեկնարկը, կազմակերպության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը երկար տարիներ անհատական մակարդակով աջակցել է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին՝ պարզապես որպես կամավոր։ Տաս տարուց ավել նա իր ընկերների օգնությամբ դրամահավաքներ է կազմակերպել և օգնել 400-ից ավել երեխայի բուժվել Հայաստանում կամ արտասահմանյան լավագույն կլինիկաներում:

Տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքը ցույց տվեցին՝ անհրաժեշտ է ավելի համակարգային մոտեցում, որպեսզի ավելի շատ երեխաներ որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորություն ունենան և ցանկալի է՝ առանց հայրենիքը լքելու։ Դա իր հերթին թույլ կտա զարգացնել հայաստանյան բժշկությունը։ Այդպես ստեղծվեց  հիմնադրամը, որը պահպանել է թիմի մարդասիրական ոգին, և միևնույն ժամանակ գործում է էլ ավելի համակարգված ու պրոֆեսիոնալ ձևով։

Արդյունավետ ու հետևողական աշխատանքի շնորհիվ մեր հիմնադրամը այսօր վայելում է հանրային մեծ վստահություն։ Վերջինիս շնորհիվ էլ մեզ հաջողվել է  դառնալ Հայաստանում գործող առողջապահական ուղղվածություն ունեցող ամենամեծ հիմանադրամներից մեկը և արդյունավետ համագործակցություն հաստատել հայաստանյան ու արտասահմանյան առաջատար կլինիկաների, պետական կառավարման մարմինների և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ։

Մեր տեսլականը եվ առաքելությունը

  Մեր տեսլականը

  • Երեխաներին ապրելու հնարավորություն ընձեռել
  • Կանխարգելել և վերահսկել երեխաների շրջանում ծանր հիվանդությունները
  • Բարելավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաների առողջությունն ու կյանքի որակը

 

  Մեր առաքելությունը

  • Համակարգված աջակցություն ցուցաբերել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին
  • Նպաստել Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը
  • Ոգեշնչել հոգատար մարդկանց և մեր աջակիցներին՝ համախմբվել ընդհանուր գաղափարի շուրջ

Մեր նպատակն է միասին ստեղծել մի իրականություն, որտեղ կյանքի համար պայքարող երեխաներն անկախ ֆինանսական միջոցներից կարող են ստանալ միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրակարգ բուժսպասարկում և խնամք:

Աջակիցներ
0 +
Նվիրաբերություն
0 + մլրդ դրամ
Երեխայի աջակցություն
0 +
Գործունեություն
0 տարվա

Մեր թիմը

Հիմնադրամն ունի բարձրակարգ մասնագետներից բաղկացած անձնակազմ։ Որոշումների ընդունման հարցում կարևոր դեր ունեն հոգաբարձուների և բժշկական խորհուրդները, որոնցում ընդգրկված են մասնագիտացված ու հանրային հեղինակություն վայելող անհատներ։

Հոգաբարձուների խորհուրդ

Հիմնադրամի աշխատանքը համակարգում է հոգաբարձուների խորհուրդը՝ տնօրենի հետ միասին։ Լինելով իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ` խորհրդի անդամները նպաստում են ռազմավարական ուղղությունների զարգացմանը, անհրաժեշտ ֆինանսների ներգրավմանը, հիմանադրամի գործունեության հանրայնացմանը և այլ կարևորագույն նպատակների իրագործմանը։

Արա Բաբլոյան

Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար

Ալեքսանդր Ուռումյան

Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր տնօրեն

Արմեն Նուրբեկյան

ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ

Արմինե Մկրտչյան

«ՄերակիՓալ» ընկերության տնօրեն, կազմակերպական զարգացման քոուչ

Լուսինե Քասարջյան

Բարեգործական հիմնադրամների խորհրդատու

Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ

Աշխատակազմ

Հիմնադրամի գործառնական աշխատանքները իրականացնում է հիմնական աշխատակազմը՝ սերտորեն համագործակցելով հոգաբարձուների և բժշկական խորհուրդների, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգային և այլ թիմերի հետ։

Արմեն Մարտիրոսյան

Հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

Սյուզան Հոբոսյան

Հիմնադրամի ծրագրերի ղեկավար

Բժշկական խորհուրդ

Հիմանադրամի բժշկական խորհրդի անդամները մասնագիտական կարծիք են տրամադրում մեզ դիմող յուրաքանչյուր երեխայի վերաբերյալ։ Նրանք մանրամասն ուսումնասիրում են ներկայացված դեպքն ու անհրաժեշտության դեպքում՝ քննարկում համապատասխան մասնագետների հետ Հայաստանում և արտասահմանում։ Բժշկական խորհրդի անդամներն օգնում են վեր հանել առողջապահական ոլորտի խնդիրները և հիմնադրամի աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ՝ օգնելով հասնել ինստիտուցիոնալ բարեփոխումների:

Աստղիկ Բաղդասարյան

«Արաբկիր» ԲՀ շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայության ղեկավար

Լուսինե Քրմոյան

Պրոֆեսոր Ռ. O. Յոլյան անվան արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբան

Հռիփսիմե Ապրեսյան

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն, մանկաբույժ վարակաբան

Նառա Լալազարյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդավիրաբույժ

Ռուզաննա Պապյան

Պրոֆեսոր Ռ. O. Յոլյան անվան արյունաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբան