Վիճակագրություն

Մեր հիմնադրամի ստեղծման հիմքերում կանգնած թիմի անհատական նախաձեռնությունների արդյունքները

Աջակիցներ

70.000+

Նվիրաբերություն

~ 5.000.000 $

Աջակցություն են ստացել

400+ երեխա

Գործունեության տարի

11

Ո՞վ ենք մենք

Տարիներ շարունակ տարբեր անհատներ, մտահոգված լինելով առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների ճակատագրերով, իրենց հնարավորությունների սահմաններում արել են ամեն ինչ այդ երեխաներին օգնելու համար։ Որպես անհատական նախաձեռնություններ հիմնականում կազմակերպվել են հանրային դրամահավաքներ, կապեր ստեղծվել արտերկրի բժիշկների ու կլինիկաների հետ։  Այս անհատների ջանքերն ու գործունեությունն ավելի արդյունավետ ու համակարգված դարձնելու, ինչպես նաև՝ ՀՀ-ում և ԱՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով նրանցից շատերը համախմբվել են՝ ստեղծելով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը:

Ինչո՞վ ենք զբաղվում

  • Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով հանրային դրամահավաքներ:
  • Հիմնադրամը, համագործակցելով միջազգային առաջատար կլինիկաների ու բժիշկների հետ, օգնում է երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան և արտասահմանյան լավագույն բուժհաստատություններին:
  • Հիմնադրամն օգնում է ոլորտի բուժհաստատությունների վերազինմանը և արդիականացմանը, բուժաշխատողների վերապատրաստման ֆինանսավորմանը և կազմակերպմանը:
  • Հիմնադրամն իրականացնում է առողջապահական և բարեգործական ոլորտների վերաբերյալ հետազոտություններ, ներկայացնում է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ:

Թիմի մասին

Արտակ Բեգլարյան

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Արցախի Հանրապետության պետական նախարարն է, երկար տարիներ անհատական նախաձեռնություններով օգնել է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին և միացել է հիմնադրամին՝ այդ օգնությունն ավելի համակարգային դարձնելու, ՀՀ-ում ու ԱՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Արմեն (Արմոս) Մարտիրոսյան

Հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

Սոցիալական ոլորտի իրավաբան է, որպես անկախ փորձագետ համագործակցում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ: Արդեն 11 տարի է՝ հանրային դրամահավաքների միջոցով օգնում է առողջական ծանր խնդիրներներով երեխաներին. նախաձեռնել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ստեղծումը՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ և ԱՀ առողջապահական համակարգերի զարգացումը և մարդասիրական մշակույթի կայացումը: