Հիմնադրամը համալրվել է հոգաբարձուների խորհրդի նոր անդամներով

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներառվել են իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ, մասնավորապես՝

  1. Արա Բաբլոյանը՝ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար
  2. Ալեքսանդր Ուռումյանը՝ Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր տնօրեն
  3. Արմեն Նուրբեկյանը՝ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ
  4. Լուսինե Քասարջյանը՝ բարեգործական հիմնադրամների խորհրդատու

Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նոր անդամներին ներկայացվեցին հիմնադրամի երկու տարվա գործունեության արդյունքները և ապագայում իրականացվելիք ծրագրերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատեցին իրենց պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հիմնադրամի աշխատանքներին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բնակվող առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաները լինեն առողջ և վայելեն իրենց անհոգ  մանկությունը։

ԿԻՍՎԵԼ: