ՀՏՀ
Հաճախ Տրվող Հարցեր
Ինչպե՞ս դիմել հիմնադրամին։
Հիմնադրամին կարող եք դիմել՝ գրելով նամակ մեր էլեկտրոնային հասցեին կամ հիմնադրամի սոցիալական էջերով։
Ո՞ր հիվանդությունների դեպքում է աջակցում հիմնադրամը։
Հիմնադրամի աջակցության շրջանակը (հիվանդությունների ցանկ).
ա/ մանկական քաղցկեղ կամ արյան խնդիրներ (բոլոր այն դեպքերում, երբ երեխայի բուժումը պետք է իրականացնել արտերկրում)
բ/ երիկամի կամ լյարդի փոխպատվաստում
գ/ քրոնիկ շնչառական խնդիրներ
դ/ իմունային համակարգի խանգարումներ
ե/ նյարդաբանական ծանր խնդիրներ՝ էնցեֆալիտներ (աուտոիմուն)
զ/ վիսցերալ լեշմանյոզ
է/ ապլաստիկ սակավարյունություն
ը/ իմուն թրոմբոցիտոպենիա (ITP)
թ/ կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ
Ո՞րն է աջակցության դիմելու կարգը։
Եթե երեխայի դեպքը մտնում է մեր հիմնադրամի աջակցության շրջանակի մեջ, info@hfc.am էլ փոստին հարկավոր է ուղարկել երեխայի հիվանդությանը վերաբերող բժշկական բոլոր փաստաթղթերը։ Մեր բժշկական խորհուրդը կքննարկի դեպքը, և մենք պատասխան նամակով կտեղեկացնենք աջակցության հնարավորության մասին։ Եթե աջակցության տրամադրումը հաստատվի, հետագա քայլերը մանրամասն կքննարկվի ծնողների/օրինական ներկայացուցչի հետ։
Որքա՞ն ժամանակում է աջակցությունը տրամադրվում։
Աջակցության տրամադրումը կախված է դեպքի բարդության, անհրաժեշտ միջամտության հասանելիության, անհրաժեշտ գումարի չափի և այլ գործոնների հետ։ Յուրաքանչյուր դեպքի քննարկումը և աջակցության հաստատումը կամ մերժումը միջինում տևում է 2-3 օր։ Խիստ հրատապ դեպքերում որոշումը կայացվում է ժամերի ընթացքում:
Ո՞ր դեպքերում հիմնադրամը կարող է մերժել դիմորդին։
Հիմնադրամը կարող է մերժել աջակացության տրամադրումը, եթե.
ա/ Երեխայի հիվանդությունը չի մտնում հիմնադրամի աջակցության շրջանակի մեջ
բ/ Եթե ներկայացված չեն հիվանդության վերաբերյալ անհրաժեշտ բավարար փաստաթղթեր
գ/ Բուժումը հասանելի է Հայաստանում, սակայն ծնողները ցանկանում են այն իրականացնել արտասահմանում
դ/ Բժշկական խորհուրդը հիմնավոր այլ պատճառներով մերժում է աջակցության տրամադրումը
Որո՞նք են հիմնադրամի շահառու/գործընկեր հիվանդանոցները։
Հիմնադրամի հիմնական շահառու/գործընկեր հիվանդանոցներն են.
ա/ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը
բ/ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը
գ/ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը
դ/ «Արաբկիր» բժշկական համալիրը
ե/ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը
Ինչպե՞ս է հիմնադրամը միջոցներ ներգրավում աջակցության համար։
Բուժման համար մեծ գումարների անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կազմակերպում է հանրային դրամահավաքներ։ Ինչպես նաև հիմնադրամը գումարներ է ներգրավում տարբեր գործընկեր առևտրային, ոչ առևտրային և միջազգային կազմակերպություններից, անհատներից և այլն։
Ովքե՞ր կարող են աջակցել հիմնադրամին։
Հիմանադրամին կարող է աջակցել յուրաքանրյուր կազմակերպություն կամ սրտացավ անհատ՝ մեր կայքում կատարելով մեկանգամյա կամ ամսական նվիրատվություն՝ դառնալով ամսական նվիրատու։ Նվիրատվություն կարելի է կատարել նաև փոխանցելով գումար հիմնադրամի հաշվեհամարին։ Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:
