Դարձիր
հավատարիմ
դոնոր
Քո աջակցությունը օգնում է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի ստանալ իրեն անհրաժեշտ լավագույն բուժումը:
Քո աջակցությունը օգնում է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի ստանալ իրեն անհրաժեշտ լավագույն բուժումը:
Դառնալով HFC-ի նվիրատու-հրեշտակ՝ դուք
Թողնում եք մնայուն ազդեցություն
Ընդամենը 3 տարվա ընթացքում, մեր նվիրատու-հրեշտակների կողմից 60,000 նվիրատվության շնորհիվ, մենք տրամադրել ենք 1.3 միլիարդ դրամ՝ ապահովելով կարևոր բուժօգնություն առողջական ծանր խնդիրներ ունեցող ավելի քան 3,000 երեխայի համար:
Միանում եք նշանակալի առաքելությանը
Յուրաքանչյուր նվիրատու-հրեշտակ օգնում է, որ Հայաստանում երեխաները ստանան անհրաժեշտ ու լավագույն առողջապահական ծառայությունները՝ անկախ իրենց ընտանիքների ֆինանսական հնարավորություններից։
Նպաստում եք համակարգային փոփոխություններին
Ձեր նվիրատվությունը օգնում է մեզ տրամադրել կյանք փրկող բուժօգնություն, վերապատրաստել բժիշկներին, արդիականացնել հիվանդանոցների սարքավորումները և իրականացնել կանխարգելիչ ծրագրեր։
Դարձե՛ք նվիրատու-հրեշտակ այսօր
Կարող եք նաև գումար փոխանցել հետևյալ բանկային հաշիվներին
Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)
Ինչպե՞ս կարող եմ նվիրատվություն կատարել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին նվիրատվություն կատարելու համար կատարեք հետևյալ քայլերը.
- Ընտրեք ձեր նախընտրած արժույթը
- Ընտրեք նվիրատվության չափը կամ մուտքագրեք ձեր նախընտրած գումարը
- Ընտրեք նվիրատվության հաճախականությունը՝ ամսական կամ մեկանգամյա
- Lրացրեք ձեր անձնական տվյալները համապատասխան դաշտերում
- Ընտրեք ձեզ համար առավել հարմար վճարման եղանակը
Ծանոթացեք մեր պայմաններին և հաստատեք՝ նշելով համապատասխան դաշտը - Սեղմեք «Նվիրաբերել» կոճակը՝ ձեր նվիրատվությունն այս փուլում հաստատելու համար
- Վերջում լրացրեք բանկային ձեր տվյալները և սեղմեք վճարել կոճակը:
Դուք նաև կարող եք նվիրատվություն կատարել՝ գումար փոխանցելով մեր բանկային հաշվեհամարներին, որոնց մանրամասները նույնպես հասանելի են նույն էջում։
Կարո՞ղ եմ կատարել կրկնվող/ամսական նվիրատվություն:
Անվտա՞նգ է արդյոք իմ բանկային տվյալների օգտագործումը:
Ինչպե՞ս է օգտագործվելու իմ նվիրատվությունը:
Կա՞ արդյոք նվազագույն նվիրատվության չափ:
Ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ նվիրատվության ազդեցությունը:
Դուք կարող եք հետևել ձեր նվիրատվության ազդեցությանը մեր պարբերական հաշվետվությունների միջոցով, որոնք ուղարկվում են նվիրատուներին, ինչպես նաև տեղադրվում են մեր կայքում և սոցիալական մեդիայի հարթակներում։ Լրացուցիչ մանրամասների համար միշտ կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Ինչպիսի՞ վճարման եղանակներ եք ընդունում:
Մենք ընդունում ենք վճարումներ քարտերով (ArCa, Visa, Mastercard), iDram համակարգով և բանկային փոխանցումով։ Բանկային հաշիվների մանրամասները հասանելի են մեր կայքի նվիրատվության բաժնում։
Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել իմ ամսական նվիրատվությունները:
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել, եթե ունեմ լրացուցիչ հարցեր:
Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ եղանակներով՝
- Էլ. փոստ՝ info@hfc.am
- Հեռախոս՝ 095 590 500
- Սոցիալական մեդիա՝ Facebook/Instagram
- Կայքի Livechat-ի միջոցով

Աջակցեք մեզ ամբողջությամբ անանուն կերպով
Նվիրաբերիր հիմա – Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին