Ասթման երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող քրոնիկ հիվանդությունն է, որի հիմքում ընկած է շնչուղիների քրոնիկ բորբոքումը, եւ որի պատճառով փոքրիկներն ունենում են հազ, սուլող շնչառություն, շնչահեղձություն, կրծքավանդակում սեղմելու զգացողություն: Երեխաների առողջական վիճակը կայունացնելու և հետագա բարդացումներից խուսափելու համար ասթմա ունեցող երեխաներին անհրաժեշտ է ստանալ Սիմբիկորտ դեղորայքը, որն ունի ամենալավ ազդեցությունը երեխայի առողջական վիճակի վերականգնման համար և նվազագույն կողմնակի ազդեցություն է թողնում։ Այս դեղորայքը զգալիորեն թեթևացնում է երեխաների թոքերի աշխատանքը և կանխում շնչուղիներում անվերականգնելի փոփոխությունների առաջացումը:
«Սիմբիկորտ»-ը Հայաստանում չգրանցված դեղորայք է, այդ իսկ պատճառով այն դժվար հասանելի է։ Այս դեղորայքը շատ երեխաների անհրաժեշտ է ընդունել երկար տարիներ։ Դեղորայքի ընդունման չափաբաժինը կախված է երեխայի առողջական վիճակի ծանրությունից։
Այս ծրագրի մի մասը իրականացվել է ՀՕՖ-ի «Ayo» նախաձեռնության աջակցությամբ։
Սիմբիկորտ դեղորայքը հիմնադրամի կողմից նվիրաբերվում է գործընկեր հիվանդանոցներին, որոնց միջոցով էլ իրականացվում է դեղորայքի բաշխումն ու երեխայի բուժումը:
Իրականացված ծրագրի արժեքը կազմել է շուրջ 55.000.000 դրամ
Շահառուների թիվը՝ շուրջ 1600 երեխա
Ծրագիրը կրում է շարունակական բնույթ։