«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը հույսի աղբյուր է երեխաների, ծնողների, բժիշկների համար։ Մեծ պատիվ է ինձ համար լինել Հիմնադրամի ընտանիքի անդամ, որը կարևորագույն դեր է կատարում հայկական առողջապահության մեջ՝ պետության աջակցությունից դուրս անհրաժեշտ բուժում կազմակերպելու, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերի իրագործման առումով»։