Ռևոլեիդ դեղորայքի ծրագիր՝ իմուն թրոմբոցիտոպենիա ունեցող երեխաների բուժման համար

Իմուն թրոմբոցիտոպենիան աուտոիմուն հիվանդություն է: Հիվանդի մոտ սինթեզվում են հակամարմիններ թրոմբոցիտների սպեցիֆիկ գլիկոպրոտեինների հանդեպ: Տարբերում են հիվանդության սուր, պերսիստենտ և քրոնիկական ձևեր: Կյանքին վտանգ սպառնացող արյունահոսությունների վտանգի դեպքում անհրաժեշտ է իրականացնել բուժում Ռևոլեյդ կոչվող դեղորայքով։ Ռևոլեյդ դեղորայքը Հայաստանում գրանցված է, սակայն շատ թանկարժեք է, որը հիվանդներին պետպատվերի շրջանակներում հասանելի չէ։ Այս պատճառով շատ ընտանիքներ չեն կարողանում իրենց երխաներին ապահովել անհրաժեշտ դեղորայքով, քանի որ շատ դեպքերում երեխաները այն պետք է ընդունեն երկար ամիսներ։

Ռևոլեյդ դեղորայքը հիմնադրամի կողմից նվիրաբերվում է գործընկեր հիվանդանոցին, որի միջոցով էլ իրականացվում է երեխայի բուժումը:

Իրականացված ծրագրի արժեքը կազմել է 10.000.000-15.000.000 դրամ:

Շահառուների թիվը՝ 6 երեխա:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

ԿԻՍՎԵԼ: