Վիսցերալ լեշմանյոզը մարդու և կենդանիների ծանր հիվանդություն է, որը փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով, իսկ վարակի աղբյուր հանդիսանում են շները և շնազգի կենդանիները։ Առանց համապատասխան բուժման, երեխայի վիճակը կտրուկ վատանում է, ինչն էլ հանգեցնում է մահի։
Ամբիսոմ դեղորայքը Հայաստանում գրանցված չէ և թանկարժեք է, այդ իսկ պատճառով անհասանելի է հիվանդ երեխաների ընտանիքների համար:
Ամբիսոմ դեղորայքը հիմնադրամի կողմից նվիրաբերվում է գործընկեր հիվանդանոցին, որի միջոցով էլ իրականացվում է երեխայի բուժումը:
Իրականացված ծրագրի արժեքը կազմել է 5.000.000 դրամ:
Շահառուների թիվը՝ 20-25 երեխա:
Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: