Արցախում տեղի ուենցած վերջին ցավալի իրադարձությունները հանգեցրեցին 120,000 մարդու բռնի տեղահանմանը, որոնց թվում կա շուրջ 30,000 երեխա։ Այդ երեխաների մի մասն ունի առողջական լուրջ խնդիրներ և բուժման կարիք։
Հավատարիմ մնալով մեր հիմնադրամի առաքելությանը՝ նախաձեռնել ենք մի կարևոր ծրագիր, որի նպատակն է արցախցի երեխաներին ապահովել անրաժեշտ դեղորայքով։ Այդ դեղորայքի մի մասը պետական պատվերի շրջանակներում չի տրամադրվում երեխաներին, ինչպես նաև՝ գրանցված չէ Հայաստանում կամ թանկարժեք է, այդ իսկ պատճառով հասանելի չէ հիվանդ երեխաների ընտանիքներին։
Ներկայումս մենք սերտորեն աշխատում ենք գործընկեր հիվանդանոցների հետ, որպեսզի օգնենք արցախցի բոլոր այն երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն։
Ակբա բանկի, ՀՕՖ-ի «Այո» նախաձեռնության, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի անգնահատելի աջակցության շնորհիվ այժմ երեխաները ստանում են կենսական նշանակության դեղորայքը։
Հիմնադրամը նաև աջակցում է արցախցի երեխաներին անցնել տարբեր հատազոտություններ՝ առողջական վիճակը գնահատելու և, ըստ անհրաժեշտության, միջամտելու համար։
Արցախցի երեխաները միշտ գտնվել և գտնվելու են մեր հիմնադրամի հոգածության ներքո։