Դարձիր
հավատարիմ
դոնոր

Քո աջակցությունը օգնում է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի ստանալ իրեն անհրաժեշտ լավագույն բուժումը:

Քո աջակցությունը օգնում է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի ստանալ իրեն անհրաժեշտ լավագույն բուժումը:

Դառնալով HFC-ի նվիրատու-հրեշտակ՝ դուք

Թողնում եք մնայուն ազդեցություն

Ընդամենը 3 տարվա ընթացքում, մեր նվիրատու-հրեշտակների կողմից 60,000 նվիրատվության շնորհիվ, մենք տրամադրել ենք 1.3 միլիարդ դրամ՝ ապահովելով կարևոր բուժօգնություն առողջական ծանր խնդիրներ ունեցող ավելի քան 3,000 երեխայի համար:

Միանում եք նշանակալի առաքելությանը

Յուրաքանչյուր նվիրատու-հրեշտակ օգնում է, որ Հայաստանում երեխաները ստանան անհրաժեշտ ու լավագույն առողջապահական ծառայությունները՝ անկախ իրենց ընտանիքների ֆինանսական հնարավորություններից։

Նպաստում եք համակարգային փոփոխություններին

Ձեր նվիրատվությունը օգնում է մեզ տրամադրել կյանք փրկող բուժօգնություն, վերապատրաստել բժիշկներին, արդիականացնել հիվանդանոցների սարքավորումները և իրականացնել կանխարգելիչ ծրագրեր։

Դարձե՛ք նվիրատու-հրեշտակ այսօր

Ձեր նվիրաբերության մանրամասները
*
Details
Payment
Ընտրեք վճարման եղանակը

Կարող եք նաև գումար փոխանցել հետևյալ բանկային հաշիվներին

Բանկի Ռեկվիզիտներ AMD

Բանկի Ռեկվիզիտներ USD

Բանկի Ռեկվիզիտներ EUR

Բանկի Ռեկվիզիտներ RUB

Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին նվիրատվություն կատարելու համար կատարեք հետևյալ քայլերը.

  • Ընտրեք ձեր նախընտրած արժույթը
  • Ընտրեք նվիրատվության չափը կամ մուտքագրեք ձեր նախընտրած գումարը
  • Ընտրեք նվիրատվության հաճախականությունը՝ ամսական կամ մեկանգամյա
  • Lրացրեք ձեր անձնական տվյալները համապատասխան դաշտերում
  • Ընտրեք ձեզ համար առավել հարմար վճարման եղանակը
    Ծանոթացեք մեր պայմաններին և հաստատեք՝ նշելով համապատասխան դաշտը
  • Սեղմեք «Նվիրաբերել» կոճակը՝ ձեր նվիրատվությունն այս փուլում հաստատելու համար
  • Վերջում լրացրեք բանկային ձեր տվյալները և սեղմեք վճարել կոճակը:

 

Դուք նաև կարող եք նվիրատվություն կատարել՝ գումար փոխանցելով մեր բանկային հաշվեհամարներին, որոնց մանրամասները նույնպես հասանելի են նույն էջում։

Այո՛, կարող եք։ Ամենամսյա նվիրատվություն կատարելու համար ընտրեք «Ամսական» տարբերակը։ Սա կապահովի, որ ձեր կողմից նշված գումարը ամեն ամիս ինքնաշխատ կերպով գանձվի ձեր հաշվից։
Այո՛, Ձեր բանկային տվյալների օգտագործումն անվտանգ է։ Մեր կայքը օգտագործում է անվտանգ, կոդավորված տեխնոլոգիա, որպեսզի նվիրատվության գործընթացում պաշտպանված լինեն ձեր անձնական և բանկային տվյալները։ Մենք համագործակցում ենք վստահելի վճարման համակարգերի հետ, որոնք առաջնահերթություն են տալիս տվյալների անվտանգությանը՝ ապահովելով ձեր բանկային տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը։ Դա նշանակում է, որ մենք նույնպես որևէ կերպ մուտք չունենք Ձեր բանկային տվյալներին՝ ստանալով ու անվտանգ կերպով պահպանելով միայն Ձեր կողմից տրամադրվող անձնական տվյալները:
Ձեր կատարած նվիրատվություններն ուղղվում են երեխաների բուժմանը կամ մեր հանրային առողջապահական ծրագրերից որևէ մեկին։ Ծրագրերի և անհատական դեպքերի հաշվետվությունները հրապարակվում են մեր կայքում, ինչպես նաև ուղարկվում են նվիրատուներին՝ մեզ տրամադրած էլեկտրոնային հասցեներով։
Մեր հիմնադրամին աջակցելու համար նվազագույն նվիրատվության չափ սահմանված չէ։ Ամեն նվիրատվություն, անկախ իր չափից, կարևոր դեր է խաղում երեխաներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու գործում, և Ձեր բարությունը մեծ ազդեցություն է թողնում նրանց կյանքում։

Դուք կարող եք հետևել ձեր նվիրատվության ազդեցությանը մեր պարբերական հաշվետվությունների միջոցով, որոնք ուղարկվում են նվիրատուներին, ինչպես նաև տեղադրվում են մեր կայքում և սոցիալական մեդիայի հարթակներում։ Լրացուցիչ մանրամասների համար միշտ կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Մենք ընդունում ենք վճարումներ քարտերով (ArCa, Visa, Mastercard), iDram համակարգով և բանկային փոխանցումով։ Բանկային հաշիվների մանրամասները հասանելի են մեր կայքի նվիրատվության բաժնում։

Դուք կարող եք դադարեցնել ամսական նվիրատվությունները՝ սեղմելով «Ապաբաժանորդագրվել» (Unsubscribe) կոճակը, որը կգտնեք նվիրատվություն կատարելուց հետո ձեզ ուղարկված վճարման հաստատման նամակում։

Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ եղանակներով՝

  • Էլ. փոստ՝ info@hfc.am
  • Հեռախոս՝ 095 590 500
  • Սոցիալական մեդիա՝ Facebook/Instagram
  • Կայքի Livechat-ի միջոցով

Աջակցեք մեզ ամբողջությամբ անանուն կերպով

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը մեկնարկել է համագործակցություն Silent Donor հետ, որն աշխարհի ամենամեծ անանուն նվիրատվությունների հարթակն է: Այն հնարավորություն է տալիս նվիրատուներին կատարել ամբողջությամբ անանուն և ԱՄՆ-ում հարկերից ազատված նվիրատվություններ: Սեղմեք ներքևի հղմանը՝ մուտք գործելու նրանց հարթակ: Պարզապես նշեք «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ» անվանումը՝ որպես կազմակերպություն, որը կստանա Ձեր անանուն նվիրատվությունը: Կարող եք նվիրաբերել քարտի, բանկային փոխանցման կամ կրիպտոարժույթի միջոցով:

Նվիրաբերիր հիմա – Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին