Մեր արդյունքները
Իր գործունեության երկու տարիների ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստացել է շուրջ 51 000 նվիրատվություն և տրամադրել շուրջ 630.000.000 դրամ գումարի աջակցություն։
Հետազոտական ծրագրերի իրականացում
Հիմնադրամն իրականացնում է հետազոտական աշխատանքներ, մշակում օրենսդրական նախագծեր, որպեսզի պետական մարմինների և գործընկեր հիվանդանոցների հետ համագործակցությամբ հնարավոր լինի բարեփոխել առողջապահական համակարգը, ավելի արդյունավետ դարձնել պետական ծախսերը և ոլորտում կայուն զարգացում ապահովել։ Աջակցության շրջանակը (հիվանդությունների ցանկ)
Կանխարգելիչ և սքրինինգային ծրագրերի իրականացում
Հիմնադրամն աջակցում է կանխարգելիչ և սքրինինգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ երեխաների շրջանում ծանր առողջական խնդիրների վաղ հայնտաբերման ու տարածման նվազեցման նպատակով։
Բժիշկների վերապատրաստման ֆինանսավորում
Հիմնադրամը ֆինանսավորում է բժիշկների վերապատրաստումն աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում և համալսարաններում, ինչպես նաև նրանց մասնակցությունը միջազգային կոնֆերասներում՝ նպաստելով բժշկության մեջ նորարար մեթոդների ներդրմանը:
Մանկական հիվանդանոցների վերազինում
Հիմնադրամն աջակցում է գործընկեր հիվանդանոցների վերազինմանը անհրաժեշտ ու արդիական սարքավորումներով՝ ապահովելով երեխաների պատշաճ հետազոտությունը և բուժումը:
Արտասահմանում իրականացվող բուժման ֆինանսավորում
Հիմնադրամը ֆինանսավորում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Այս աջակցությունը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ տվյալ բուժումը Հայաստանում անհասանելի է։
Հայաստանում իրականացվող հետազոտությունների և վիրահատությունների ֆինանսավորում
Հիմնադրամը ֆինանսավորում է գործընկեր մանկական կլինիկաներում տարբեր հետազոտությունների իրականացումը և բարդ վիրահատությունների կազմակերպումը։ Որոշ վիրահատությունների դեպքում արտասահմանից հրավիրվում են ոլորտի առաջատար մասնագետներ:
Դեղորայքով ապահովում
Հիմնադրամն իր շահառուներին տրամադրում է անհրաժեշտ դեղորայք։ Վերջինիս մեծ մասը թանկարժեք է կամ անհասանելի (չգրանցված)՝ Հայաստանի տարածքում։ Նշված աջակցությունը հիմնադրամն իրականացնում է և՛ անհատական, և՛ ծրագրային մակարդակով՝ իր գործընկեր հիվանդանոցներին տրամադրելով անհրաժեշտ դեղորայքի տարեկան պաշար։
Մեր ծրագրերը
Հիմնադրամը տրամադրում է անհատական աջակցություն և իրականացնում համակարգային նախագծեր։