Մեր արդյունքները

Իր գործունեության երկու տարիների ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստացել է շուրջ 51 000 նվիրատվություն և տրամադրել  շուրջ 630.000.000 դրամ գումարի աջակցություն։

  • Կյանքին վտանգ սպառնացող հիվանդությամբ 24 երեխա տասնյակ հազար դոլար արժեցող բուժում է ստացել արտերկրում
  • Շուրջ 2200 երեխա հետազոտվել և/կամ բուժում է ստացել Հայաստանում
  • 6 նորագույն սերնդի բուժսարքավորում նվիրաբերվել է ոլորտային  բուժհաստատություններին՝ ապահովելով տարեկան շուրջ 2500 երեխայի պատշաճ հետազոտություն
  • 9 բուժաշխատողներ մասնակցել են միջազգային վերապատրաստման կամ գիտաժողովի՝ նպաստելով բժշկության մեջ նորարար մեթոդների ներդրմանը
  • Արյունաբանական կենտրոնում մեր հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվել է Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա,  որը կնպաստի երեխաների շրջանում քաղցկեղի  վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը,  արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը Հայաստանում

ԿԻՍՎԵԼ: